Որսաշների Ակումբ
Բաժանորդագրություն

Անգլիական սեթթեր

Անգլիական սեթթեր

 

 

 

Աշխատանքային ստանդարտ

(Հայկական Փոյնթեր-Սեթթեր ակումբ)

Քառատրոփ վազքը լայնաթափ է, թեթև ու էլեգանտ. արագ,բայց ոչ կտրուկ կամ կտրտված,այլ գետնամերձ հոսուն ու սահուն: Մեջքը պահում է հորիզոնական և արտաքնապես անշարժ է թվում:
Պոչը(փետուր) մեջքի շարունակությունն է, չի պտտվում իր առանցքի շուրջ, ձգտում է դեպի ներքև թուրքական կեռ թրի նման: Ուղղությունը փոխելու ժամանակ պոչը կարող է բալանսի դեր կատարել: Արագությունը փոխելու ընթացքում պոչի դիրքը կարող է փոխվել, մասնավորապես արագությունն իջեցնելուց պոչը կարող է բարձրանալ:Գլուխը մեջքի գծին հավասար կամ մի փոքր ավելի բարձր կարող է պահել որսաորոնման ընթացքում, մռութը գետնին զուգահեռ: Թերություն է, երբ անգլիական սեթթերները որսաորոնման ընթացքում գլուխը պահում են <<մուրճի>> նման, սակայն դա ներելի է ու ընդամենը ոչ էսթետիկ, եթե փոխլրացվում է վզի իդեալական դիրքով: Գլուխն անշարժ չի, այլ շարժվում է թռչունի հոտի մշտական փնտրմամբ, ինչը կարող է ստիպել նրան փոխել շարժման ուղղությունը:
Անգլիական սեթթերի որսաորոնումն իրենից ներկայացնում է լայնարձակ, բնական զիգզագաձև վազք, որը թույլ է տալիս նրան մանրամասն հետախուզել տարածքը: Վարժեցումը կարող է էլ ավելի լայնացնել այն: Անգլիական սեթթերի որսաորոնումը ռացիոնալ է, այն ուղղաձիգ կամ մեխանիկական չի, զիգզագաձև վազքի երկու ծայրերը միանում են իրար թեթև գալարաձև գծով:
Շնակացը:
Երբ անգլիական սեթթերը մտնում է թռչունի հոտի տարածվածության գոտի, ապա սկսում է ավելի ու ավելի ամբողջ մարմնով սեղմվել գետնին:Միայն նրա գլուխն ու քիթն են բարձր մնում շրջապատող խոտածածկից: Եվ ահա նա մոտենում է այդ հոտերի աղբյուրին. երբեմն շարժվելով կարճ,արագ ու ընդհատվող տեղաշարժերով ու ինչքան հնարավոր է ավելի ուղղաձիգ,դանդաղեցնելով ընթացքը,զգուշորեն ու տագնապահույզ, մկանները լարված՝ շատ նման նրան,թե ինչպես է կատուն գաղտագողի մոտենում իր զոհին, ինչքան հնարավոր է մոտիկանալով վերջինիս: Եթե անգլիական սեթթերը հասկանում է, որ իր առջևում թռչուն չկա,ապա նա նորից վերադառնում է իր սովորական ընթացքին ու վերսկսում որսաորոնումը: Եվ ընդհակառակը,երբ նա վստահ է,որ իր առջևում թռչունը նստած է, նա ավելի ու ավելի է դանդաղեցնում առաջխաղացումն ու քարանում է շնակացով. մռութն արտահայտիչ է, աչքերը փայլում են, պոչը(փետուրը) ձգված է մեջքի գծին որպես շարունակություն,սակայն ավելի բարձր պահած և ավելի կորացրած,քան որսաորոնման ընթացքում:Եթե շնակացից առաջ դեպի թռչուն առաջխաղացումը երկար է շարունակվել,ապա շնակացը կարող է բարձր ստացվել,պայմանավորված նրանով, որ թռչունի հոտը անգլիական սեթթերը հեռվից էր առել: Եվ ընդհակառակը, ավելի մոտիկից ու հանկարծակի առնված հոտը ստիպում է շանը ավելի ցածր,գետնին առավել մոտիկ շնակաց ընդունել: Ցածր, կատվի նման գաղտագողի մոտեցող շարժումներ անգլիական սեթթերը մեծ մասամբ կատարում է բաց տարածություններում, երբ նա վախենում է հայտնաբերվել,նկատելի դառնալ թռչունի կողմից: Լավ քամու առկայության ու բարձր խոտածածկի դեպքում նա շնակացի բարձր դիրք է ընդունում՝թեթևակի ճկելով վերջույթները: Շնակացից հետո դեպի թռչուն առաջխաղացումը անգլիական սեթթերին բնութագրող ամենահետաքրքիր էլեմենտներից է: Երբ թռչունը վազելով ցանկանում է ճողոպրել(կամ որսորդի կողմից շնակացից դեպի առաջխաղացում հրաման ստանալուց հետո) ,անգլիական սեթթերը հետևում է թռչունին(կամ մոտենում է նրան) միայն իրեն հատուկ, կատվի նման <<սողացող>> եղանակով, կենտրոնացնելով իր ամբողջ կամքը,որպեսզի չկորցնի թռչունի հետ անտեսանելի կապը՝ ձգտելով շրջափակել նրան կամ որսորդին ցույց տալ նրա տեղը: 
Անգլիական սեթթերի մրցավկայությունը իր բնավորության արտացոլանքն է՝ճկուն, դյուրաշարժ և այն հաճախ կատարվում է այնպես,ինչպես շնակացը:

 

(թարգմանությունը Հենրիկ Պետրոսյանի)

Անգլիական սեթթեր

FCI: Խումբ 7. Ցուցող որսաշներ. ենթաբաժին 2.2. Կղզիաբնակ, կամ անգլիական ցուցող որսաշներ: Աշխաանքային որակների փորձարկմամբ:
.