Որսաշների հայկական ակումբ
Կայքը ստեղծելու շարժառիթ է հանդիսացել Հայաստանում որսաշների մասին առցանց համակարգված տեղեկատվության պակասը: Կայքը պետք է ծառայի ներքոհիշյալ առաջնային նապատակների իրականացմանը՝
- բարձրացնել հասարակության գիտակցությունը որսաշների դերի և կիրառության մասին,
- լուսաբանել Հայաստանում հանդիպող որսաշների տեսակները, հանրությանը հասանելի դարձնել դրանց ձեռքբերման աբյուրների մասին տեղեկատվություն
- տեղեկություններ հրապարակել Հայաստանում և նրա սահմաններից դուրս զտարյուն որսաշների բուծմամբ զբաղվող կազմակերպությունների ու անձանց մասին
- օգնել շնաբույծներին կազմակերպելու զուգավորման պլանավորման աշխատանքները
- աջակցել զտարյուն ձագերի՝ ըստ նպատակի իրացման գործընթացին
- հետևել դրանց հաջողություններին՝ հետագայում ավելի որակյալ սերունդ պլանավորելու գործում բուծարաններին ուղղորդող տեղեկատվություն տրամադրելու նպատակով
- հրապարակել նորություններ կազմակերպվելիք ցուցադրությունների, դաշտային փորձարկումների և դրանց արդոյւնքների մասին
- լուսաբանել Հայաստանում որսաշների դաստիարակությամբ զբաղվող անձանց և հաստատությունները
- աջակցել որսաշների տերերին իրենց չորքոտանի գործընկերներին որսաշրջանի նախապատրաստելու գործում
Մեզ հետ կարող եք կապ պահպանել էլ. նամակագրությամբ հետևյալ փոստային հասցեի միջոցով
info@huntingdogsclub.am