Որսաշների Ակումբ
Բաժանորդագրություն

Անգլիական փոինթեր

FCI: Խումբ 7. Ցուցող որսաշներ. ենթաբաժին 2.1. Կղզիաբնակ, կամ անգլիական ցուցող որսաշներ: Աշխաանքային որակների փորձարկմամբ
.

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՓՈԻՆԹԵՐ

Ցեղատեսակի

FCI ստանդարտ № 1 /07.09.1998

 

 

Ծագումը՝ Մեծ Բրիտանիա

Նախորդ ստանդարտի հրապարակման ամսաթիվը՝ 24.06.1987

Կիրառումը՝ որսաշուն

 

Ընդհանուր տեսքը - Ունի համաչափ ու լավ կառուցվածք, առանձնանում է նրբագեղությամբ: Ամրակազմ է, արագաշարժ:

 

Վարքագիծն ու խառնվածքը - Ազնվական: Աշխույժ, ցուցաբերում է ուժ, տոկունություն, արագություն: Բարի է, հավասարակշռված:

 

Գլուխը  Գանգը չափավոր լայն է, դնչի երկարությունը համաչափ է: Ունի ընդգծված ծոծրակոսկր: Անցումը ճակատից դնչին լավ ընդգծված է:  Դիմային մասը՝ քթարմատը թուխ է, բայց կարող է ունենալ ավելի բաց երանգ՝ դեղնավուն խայտաբղետ շան դեպքում: Քթանցքերը լայն են, նուրբ, խոնավ:

Դունչը մասամբ ներընկած է, բութ тупая, վեր ձգվածի տպավորություն է թողնում: Աչքերի տակ թեթեւ գոգավորված: Շրթունքները լավ զարգացած են, փափուկ: Ծնոտներն ու ատամները՝ ծնոտներն ամուր են, կատարյալ, կանոնավոր, մկրատաձեւ ատամնանստվածքով, այսինքն՝ վերեւի ատամնաշարն ամբողջովին ծածկում է ներքեւինին, կանգնում են ծնոտներին ուղղահայաց: Այտոսկրերը դուրս ցցված չեն:

Աչքերը նույն հեռավորությունն ունեն  ինչպես ծոծրակից, այնպես էլ ռունգից: Փայլուն են ու բարյացակամ արտահայտությամբ: Շագանակագույն են, համապատասխան մորթու երանգին: Հայացքը ագրեսիվ չէ, սևեռուն չէ, արհամարհական չէ: Աչքերի եզրավորումը մուգ է, բայց կարող է լինել ավելի բաց՝ դեղնավուն խայտաբղետ շան դեպքում:

 Ականջները՝ ականջների մաշկը նուրբ է, ականջները գտնվում են բավականին բարձր, հարում են գլխին, միջին երկարության են, թեթեւակի սրածայր են:

 

 Վիզը – Երկար, մկանուտ, թեթեւակի ցայտուն, հստակ մտնում է ուսերը, лишена подбрудка:

 

 

Մարմինը – Մեջքը շատ մկանուտ է, փոքր ինչ կորացած, կարճ է:

Կուրծքը՝ սիրտը մեծ է, այդ պատճառով էլ դոշը լայն է: Կրծքավանդակը կախված է մինչեւ թաթերը, արմունկները: Կողոսկրերը ընգծված կամարաձև են և սահուն անցնում են դեպի կնքոսկրեր.

Պոչը  Միջին երկարության, հիմքում հաստ, որն աստիճանաբար բարակում է: Պատված է խիտ մորթով, մնում է մեջքի բարձրության մակարդակին, առանց ոլորման: Շարժման ընթացքում պոչը տարուբերում է կողքից կողք:

Վերջույթները  Առաջնամասը – Առջևի ոտքերը ուղիղ են եւ ամուր՝ ոսկրերի օվալաձև կտրվածքով,   ջլերն ամուր են եւ ընդգծված:

Ուսերը երկար են, թեք:

Դաստակները առջեւի ոտքերի հետ նույն հարթության վրա են եւ արտաքին մասից փոքր ինչ դուրս ցցված: Նախադաստակները երկար են, ամուր, ճկուն, թեթեւակի շեղահար:

Ետնամասը - շատ ջլապինդ է: Զստոսկրերը լավ են դասվորված եւ մեջքի մակարդակից ավել դուրս չեն ցցվում: Ազդրերը լայն են ու երկար: Ծնկներում արտահայտված են հոդային անկյունները: Սրունքները բավականին երկար են: Ոտնթաթերը կարճ են: Թաթերը օվալաձեւ են, կծկված, առաձգական բարձիկներով, сводистые пальцы: Շարժումները սահուն են, միանգամից երկար տարածություն անցնելու ընդունակ: Ետեվի վերջույթների շարժումներն ամուր են, արմունկները ներս ոլորված չեն: Շարշժումները համաչափ չեն:

Մորթին  բարակ է, մազը կարճ է, կոշտ եւ հավասարաչափ բաշխված, համաչափ խտությամբ, անչափ հարթ եւ ուղիղ, շատ փայլուն:

Երանգավորումը – Սովորական գունավորում է համարվում սպիտակը դեղնավուն, կարմիր, շագանակագույն կամ սեվ բծերով: Համասեռ կամ եռագույն երանգավորումը նույնպես ճիշտ է համարվում:

 

Հասակը – Մնդավից բարձրութունը՝ արուներինը 63-69 սմ, էգերինը 61-66 սմ

Թերությունները – Վերը նշված հատկանիշներից որեւէ շեղում պետք է դիտարկվի որպես արատ կախված ընդգծվածության աստիճանից:

Նշում – Արուները պետք է ունենան երկու բացահայտ ընգծված սերմնարններ ամբողջությամբ ընկղմված պարկիկում:

 

 

 
Թեգ